‘Երիտասարդը խանդի հողի վրա ծեծել է ընկերուհուն’

1023

Շիրակի մարզում 29-ամյա Արթուր Հովհաննիսյանը, խանդի հողի վրա, մեքենայի մեջ ծեծի է ենթարկել ընկերուհուն: Գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հայտնում է news.am-ը:
Գործի նյութերի համաձայն` 29-ամյա Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր վարած ավտոմեքենայի սրահում, ընկերուհու Լ. Վարձելյանի հետ խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում ձեռքերով հարվածել է նրա գլխին: Արթուր Հովհաննիսյանն ընկերուհու մարմնի տարբեր մասերին պատճառել է ֆիզիկական ցավ:

Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել փետրվարի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Գողացել են Հ.Բագրատյանի շտաբի մեծ պաստառը` պատճառելով 15.000 դրամի վնաս’