‘Երիտասարդը սոցցանցում տեղադրել է պոռնկագրական բնույթի տեսահոլովակներ և հայտնվել դատարանում’

859

33-ամյա Կ. Մ-ն «Վկոնտակտե.ռու» սոցիալական կայքի իր ստեղծած «Կամ Կամիկ»  անվանմամբ  էջում տեղադրել եւ ցուցադրել է համացանցից ներբեռնված պոռնկագրական բնույթի տեսահոլովակներ եւ տարածել: Ավելին`անհատական էջում տեղադրել  եւ տարածել է համացանցից ներբեռնված թվով 5 մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ: Սույն գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, տեղեկացնում է  news.am-ը:

33-ամյա Կ. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր բնակարանում տեղադրված համակարգչի միջոցով համացանցի հասանելիություն ստանալով, 2012թ.-ին «Վկոնտակտե.ռու»  սոցիալական կայքի իր ստեղծած «Կամ Կամիկ»  անվանմամբ անհատական էջում տեղադրելով եւ ցուցադրելով համացանցից ներբեռնված պոռնկագրական նյութեր հանդիսացող պոռնկագրական բնույթի տեսահոլովակներ, իր անհատական էջ այցելող անձանց հաղորդակից դարձնելու միջոցով տարածել է դրանք:  Բացի այդ` Կ. Մ-ը նույն ժամանակահատվածում «Վկոնտակտե.ռու»  սոցիալական կայքի իր ստեղծած «Կամ Կամիկ» անվանմամբ անհատական էջում տեղադրել է համացանցից ներբեռնված թվով հինգ մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ, դրանք ներկայացրել իր անհատական էջ այցելող անձանց:

Քրեական գործ է հարուցվել 263    հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունվարի 11-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Սոլդադո. Միայն Մոուրինյոյի խելքին նման բան կփչեր’
Հաջորդ հոդվածը‘Նախագահի թեկնածուն անժամկետ հացադուլ է հայտարարում’