‘Երկարամյա դադարից հետո Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպումներ են անցկացնում Երեւանում ‘

960

Երեկ Հայաստան են  ժամանել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը: Նրանք այս պահին հանդիպումներ են անցկացնում ԱԺ խմբակցությունների հետ, որից հետո հանդիպումներ կունենան գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Այս պահին մեկնարկել է համազեկուցողների հանդիպումը Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ համազեկուցողները Հայաստան են ժամանել ավելի քան երկու տարի դադարից հետո: Եւ ուշագրավն այն է, որ ավելի քան երկու տարի դադարից հետո նրանք նորից սկսել են խոսել մարտի մեկի դեպքերի մասին: Մասնավորապես, գերմանացի Ֆիշերը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ մարտի մեկի հարցը նրանք կքննարկեն ինչպես խորհրդարանականների, այնպես էլ՝ Սերժ Սարգսյանի հետ: 

Համազեկուցողները պաշտոնական հանդիպումներ կանցկացնեն նաեւ վաղը, ինչից հետո կմեկնեն Հայաստանից: Հիշեցնենք, որ հունիսի 23-27-ը Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: ԵԽԽՎ-ն այժմ նախագահում է Ադրբեջանը:  

Նախորդ հոդվածը‘Առավոտյան սկսվել են Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքները. Կա բերման ենթարկված (ֆոտոշարք) ‘
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյանների մոտից բերման ենթարկված ակտիվիստը կասկածվում է սառը զենք պահելու մեջ’