‘Երկու «Բորուսիաների» պայքարում հաղթեց Դորտմունդը. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’

1468

18-րդ տուրում դորտմունդյան թիմն արտագնա խաղում հաղթանակ տոնեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ. «Բորուսիա Պարկում» կայացած հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով:

41-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Մարկո Ռոյսը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռոյսի փոխանցումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 58-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Ռաֆայելը, սակայն Թոմաս Տուխելի թիմը, այդուհանդերձ, հաղթեց երկու գնդակի առավելությամբ. 75-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո վերջնական հաշիվը ձևակերպեց Իլկայ Գյունդողանը: 

Այս հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիան» ունի 41 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 8 միավորով: Մյոնխենգլադբախի «Բորուսսիան» մնաց 29 միավորով՝ չորրորդ տեղում:

ԲՈՐՈՒՍԻԱ Մ.-ԲՈՐՈՒՍԻԱ Դ. 1-3 (0-1) MC
0-1՝ Մարկո Ռոյս 41՛, 0-2՝ Հենրիխ Մխիթարյան 51՛, 1-2՝ Ռաֆայել 58՛, 1-3՝ Իլկայ Գյունդոգան 75՛
ԲՈՐՈՒՍԻԱ Մ.. 1.Յան Սոմեր, 3.Անդրեաս Քրիստենսեն, 17.Օսկար Վենդտ, 27.Յուլիան Կորբ (9.Յոսիպ Դրմիչ, 90), 30.Նիկո Էլվեդի (5.Մարտին Հինտերեգեր, 80), 6.Հովարդ Նորթվեյթ, 8.Մահմուդ Դահուդ (23.Յոնաս Հոֆման, 80), 13.Լարս Շտինդլ, 16.Իբրահիմա Տրաորե, 19.Ֆաբիան Ջոնսոն, 11.Ռաֆայել
ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 3.Պակ Ջու Հո, 15.Մատս Հումմելս, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս, 26.Լուկաշ Պիշչեկ, 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս (37.Էրիկ Դուրմ, 70), 27.Գոնսալո Կաստրո (28.Մաթիաս Հինտեր, 70), 33.Ջուլիան Վայգլ, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (20.Ադրիան Ռամոս, 76)
Զգուշացում՝ Նիկո Էլվեդի 67՛ (Բ), Ջուլիան Վայգլ 74՛ (Բ) ; Մրցավար՝Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)
49 ԳՆԴԱԿԻ % 51
6 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (3)
8 ՏՈՒԳԱՆՔ 6
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 0
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 3

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի պատգամավորները հանդիպել են կալանավորված գործիչներին’
Հաջորդ հոդվածը‘«Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր֙ Սիթի» 2:2 (տեսանյութ)’