‘ Երկու հոլովակի համեմատություն. Ֆրանսիացիները՝ օտարների ցավի մասին, հայերը՝ հայերի ‘

1797

Ստորեւ ներկայացված տեսահոլովակը նկարահանել են ֆրանսիացի աստղերը՝ Հարավ-արեւելյան Ասիայում 2006 թվականին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեցից հետո: Ֆրանսիացի աստղերը այս տեսահոլովակը նկարահանել են՝ փորձելով կիսել հազարավոր զոհերի, նրանց հարազատների ցավը: Օտարազգիները՝ օտարազգիների ցավի մասին երգ են երգում:

Իսկ այս տեղահոլովակը նկարահանել են հայերը՝ հայ ազգի մեծագույն ցավի մասին: Հայերը՝ սեփական ազգի ցավի մասին: Ուղղակի համեմատեք: 

 

Հ.Գ. Շատերն ասում են, թե էական չէ, որ հոլովակը «Արմենիա» ընկերության հերթական սերիալի շապիկն է հիշեցնում, կամ որ երգը լավը չէ, եւ որ իբչ թե էականը բառերն են: Երկու տեսահոլովակների համեմատությունից պարզ երեւում է, բառերը էական չեն: Անգամ եթե չեք հասկանում, թե ինչ են երգում ֆրանսիացի երգիչները, դուք զգում եք, թե նրանք ինչ են փոխանցում քեզ: Թեեւ չեք հասկանում: Իսկ այն, ինչ մեզ են ներկայացրել «Արմենիա»-ի աշխատակիցները, մենք հասկանում ենք, քանի որ հայերեն է: Բայց արդյո՞ք զգում ենք

Նախորդ հոդվածը‘Ռիբերին լուսանկարել է Մեսիին. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Ա.Մուսինյան. Կոնգրեսը պատրաստվում է դիմել պատկան մարմիններին՝ քննելու ՀՀԿ-ականների եկամուտների աղբյուրները. Տեսանյութ’