‘Երկու ռուս կանայք բռնաբարվել են Թաիլանդում ‘

828

Երկու ռուս զբոսաշրջիկներ թալանվել և բռնաբարության են ենթարկել Թաիլանդի Պատայա քաղաքում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Թաիլանդում ՌԴ հյուպատոսական գրասենյակի համակարգող Անդրեյ Դվորնիկովի հաղորդագրությանը: «Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Պատայա քաղաքում անհայտ անձանց կողմից առևանգվել, թալանվել և բռնաբարության են ենթարկվել 31 և 32-ամյա երկու ռուս երիտասարդ աղջիկներ»,- ասել է Դվորնիկովը:

Մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանցագործները զինված են եղել ատրճանակներով և սառը զենքով: Առևանգված աղջիկներին գտել են անտառում: Տեղի բնակիչներն ուշքի են բերել տուժածներին և օգնել են դիմել ոստիկանություն:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Վիտալի Բալասանյանն ու Վահան Բադասյանը դեմ են քվեարկել ԼՂՀ 2013-ի բյուջեի նախագծին ‘
Հաջորդ հոդվածը‘Պեպե. Կասկերոյի հետ միջադեպից հետո ցանկանում էի կարիերաս ավարտել’