Երկրաշարժ Թուրքիայում

264

Թուրքիայի հարավարևելյան Կահրամանմարաշ գավառում փետրվարի 6-ին 7,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել։ Զոհվել է 50-ից ավելի մարդ։

Արտակարգ իրավիճակների պետական վարչությունը տեղեկացրել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 7 կմ խորության վրա, տեղական ժամանակով ժամը 04։17-ին։ Երկրաշարժն զգացվել է Թուրքիայի ևս 10 շրջաններում։

Երկրում տագնապի ամենաբարձր մակարդակն է հայտարարվել, որը նախատեսում է միջազգային աջակցություն։

Սեյսմոլոգները նշել են, որ սա կարող է դառնալ վերջին ժամանակները երկրում տեղի ունեցած ամենաավերիչ երկրաշարժերից մեկը։

Անկարայում  շտապ օգնության կենտրոն է բացվել արտակարգ իրավիճակների վարչության շենքում, որի աշխատանքներին ներգրավվել են փոխնախագահ Ֆուատ Օքտայը, ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումը։

Արևելյան Միջերկրականում արձանագրվել է 4,8 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաև Թուրքիայի հարևան Սիրիայում, որտեղ, նախնական տվյալներով, առնվազն 100 զոհ կա։

Տասնյակ մարդիկ դեռ փլատակների տակ են Հալեպում, Իդլիբում, Լաթաքիայում և Համայում։ Առայժմ հաջողվել է փլատակներից դուրս բերել 400  մարդու։

Թուրք սեյսմոլոգներն այս երկրաշարժը համեմատել են 1999 թ․ երկրաշարժի հետ, երբ Ստամբուլից ոչ հեռու, Մարմարի ծովի ափին տեղի էր ունեցել Թուրքիայում ամենաավերիչ երկրաշարժը՝ 7,7 մագնիտուդով։ Զոհվել էր գրեթե 17,5 հազար մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՑիցիպաս. «Կիրյոսը փչացրեց մեր հարաբերությունները»
Հաջորդ հոդվածըԹուրքիայում երկրաշարժից հետո օդանավակայանները շարունակում են աշխատել