‘Երկրպագուները պահանջում են, որ Մխիթարյանը դերբիի ժամանակ խաղա առաջին րոպեից’

2900

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Հալ Սիթիին», իսկ Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել 60-րդ րոպեին։

Հայ ֆուտբոլիստը զգալիորեն ակտիվացրել է մանչեսթերցիների խաղը, ինչով տպավորել է երկրպագուներին։ Նրանք պահանջել են Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում Մխիթարյանին ընդգրկել թիմի մեկնարկային կազմում։

Muki Bains — @mukibains

«Մխիթարյանը կարծես շարժիչ լինի։ Դերբիի ժամանակ նա պետք է խաղա առաջին րոպեից»։

Liam Canning — @LiamPaulCanning

«Խաղը փոխվեց դեպի լավը, երբ Մխիթարյանը եւ Ռաշֆորդը դաշտ մտան։ Մխիթարյանը հաջորդ շաբաթ պետք է լինի մեկնարկային կազմում։ Առանց արդարացումների»։

Adam Sweeney — Adam Sweeney

«Մխիթարյանը հսկայական տարբերություն ստեղծեց։ «Մանչեսթեր Սիթիի» հետ պետք է լինի թիմի հիմնական կազմում»։

Samuel Luckhurst — @samuelluckhurst

«Մխիթարյանի անցումներն այն են, ինչ պետք է 10 համարն անի։ Ռունին այլեւս չի կարողանում դա անել»։

❌ — @DaddyDayo_

«Ինչպիսի շարժում հաղորդեց խաղին Մխիթարյանի մտնելը»։

Rob — @kalyangoR

«Մխիթարյանը հսկա է։ Նրա վազքն էլեկտրական էր անընդհատ բռնկվող Ռաշֆորդի հետ մեկտեղ»։

Նախորդ հոդվածը‘Գվինեացի մարզիկների 40 տոկոսը Ռիո-2016-ի ավարտից հետո չի վերադարձել հայրենիք ‘
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն զարմացած է, որ «Բավարիան» հետ չի վերցնում Շվայնշտայգերին’