‘Մոուրինյոն զարմացած է, որ «Բավարիան» հետ չի վերցնում Շվայնշտայգերին’

2333

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զարմացած է, որ այս ամառ «Բավարիան» չի վերադառնում իր կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգեի հետևից։ Այն բանից հետո, երբ Մոուրինյոն հայտարարեց, թե հույսեր չի կապում 32-ամյա Շվայնշտայգերի հետ և թույլ է տալիս նրան հեռանալ «Օլդ Թրաֆորդից», «Բավարիայի» գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն սուր քննադատության ենթարկեց պորտուգալացուն։

Պատասխանելով այս դիտողություններին՝ Ժոզեն զարմանք է արտահայտել, թե ինչու մյունխենյան ակումբը չի վերադարձել իր սանի հետևից, եթե այդպես անհանգստանում է նրա ճակատագրի համար։

-Երբ կարդացի «Բավարիայից» որոշ մարդկանց հայտարարությունները, մտածեցի, թե նրանք ակնթարթորեն կսլանան Մանչեսթեր, որպեսզի հետ տանեն Շվայնշտայգերին։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ես շատ զարմացած եմ, որ պարոն Ռումենիգեն այստեղ չէ և չի ուզում նրան վերցնել,- Մոուրինյոյին է մեջբերում Sky Sports-ը։

Նախորդ հոդվածը‘Երկրպագուները պահանջում են, որ Մխիթարյանը դերբիի ժամանակ խաղա առաջին րոպեից’
Հաջորդ հոդվածը‘Կոնտե. Երբ խնդիրը չի լուծվում փողով, լուծվում է համառ աշխատանքով’