‘Երկրպագուները ֆինանսական փոխհատուցում են պահանջում Ռունալդուի՝ խաղադաշտ դուրս չգալու համար’

983

Հարավկորեացի երկրպագուները պահանջում են ֆինանսական փոխհատուցում ստանալ , քանի որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ Սեուլում Հարավային Կորեայի K-լիգայի աստղերի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ:

Համաձայն այդ խաղի  պայմանների՝ պորտուգալացին պետք է խաղար 45 րոպե, բայց այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին։ Որոշ երկրպագուներ դիմել են իրավաբանական ընկերություն և 50 մլն եվրո ընդհանուր գումարի հայց են պատրաստում իտալական ակումբի դեմ: Այս մասին տեղեկացնում է  BBC-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընկերական հանդիպման կազմակերպիչները նույնպես կարող են դատի տալ իտալական ակումբին: Ի դեպ,  «Յուվենտուսի» և Հարավային Կորեայի K-լիգայի աստղերի հավաքականի խաղն ավարտվեց  3:3:

Խաղից հետո Կորեական լիգայի ղեկավարությունը ներողություն է խնդրել երկրպագուներից, որ Ռոնալդուն չի մասնակցել հանդիպմանը:

Նախորդ հոդվածը‘Ռոուհանի․ Զարիֆի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի «մանկական վարքի» օրինակն են’
Հաջորդ հոդվածը‘Պույոլ.«Ռեալ»-ը 2 անգամ փորձել է գնել իմ տրանսֆերը’