‘Պույոլ.«Ռեալ»-ը 2 անգամ փորձել է գնել իմ տրանսֆերը’

977

«Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կարլես Պույոլը պատմել է, որ տարիներ առաջ Մադրիդի «Ռեալ»-ը 2 անգամ փորձել է գնել իր տրանսֆերը:

«Մադրիդցիները ցանկանում էին թիմ հրավիրել ինձ: 2 անգամ նրանք ինձ առաջարկ կատարեցին, սակայն ես արդեն իսկ խաղում էի աշխարհի լավագույն ակումբում, որտեղ ցանկանում էի նորանոր տիտղոսներ նվաճել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Պույոլը 1999-2014 թվականներին հանդես է եկել կատալոնական ակումբում: 

Նախորդ հոդվածը‘Երկրպագուները ֆինանսական փոխհատուցում են պահանջում Ռունալդուի՝ խաղադաշտ դուրս չգալու համար’
Հաջորդ հոդվածը‘UFC-ի նախագահ.Կոնորը պատրաստ է վերադառնալ ու մենամարտել Խաբիբի հետ’