‘Երևանի տիկնիկային թատրոնը Բուխարեստում կներկայացնի «Երնքից ընկած հեքիաթը»’

1335

Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկայինթատրոնը Բուխարեստում կներկայացնի իր ամենահայտնի ներկայացումներից մեկը` ԶարուհիԱնտոնյանի «Երնքիցընկածհեքիաթը», որն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում` «Երկուսը քիչ է, իսկ երեքը` շատ» (Պլովդիվ, Բուլղարիա) և «Մեծ Պետրուշկա» (Եկատերինբուրգ, Ռուսաստան) փառատոններում: Բացի այդ, 2010 թվականին «Երնքիցընկածհեքիաթը» ներկայացվել է «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի «Դիմակ պլյուս» արտամրցութային ծրագրում:

ԻնչպեսԱրմԻնֆոյիթղթակցի հետ զրույցում հաղորդել է թատրոնիգեղարվեստականղեկավարՌուբենԲաբայանը, բեմադրությունը կներկայացվի դեկտեմբերի 9-ին միջազգային փառատոնի շրջանակում: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Բուխարեստում ներկայացվել է թատրոնի «Փոքրիկ իշխան» ներկայացումը: 2013 թվականին Երևանի տիկնիկային թատրոնը մասնակցել է չորս փառատոնների: Մոգիլյովում և Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում ներկայացվել է Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքաի վրայով» բեմադրությունը, Թբիլիիսում` Ռուբեն Բաբայանի «Ակ-Ակ» բեմադրությունը Գոգոլի «Շինելի» հիման վրա, իսկ Վառնայում` Նարինե Գրիգորյանի «Ձին»:

Խոսելով 2014 թվականի ծրագրերի մասին` Բաբայանը պատմել է, որ Զարուհի Անտոնյանի «Թևավորը»` ըստ Մարկեսի, հրավեր է ստացել մասնակցելու Ֆլորիդայի փառատոնին: «Դա շատ լավ փառատոն է, և մենք կցանկանայինք դրան մասնակցել, սակայն ամեն ինչ կախվախ է ֆինանսներից: Հայաստանի մշակույթի նախարարությունը կարող է տրամադրել պահանջվող գումարի 30 տոկոսը: Մենք դիմել ենք բոլորին, բացի, երևի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, սակայն մերժում ենք ստացել», — հաղորդել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Դատական կարգադրիչների պետի նախկին տեղակալը կամավոր ներկայացել է նախաքննական մարմնին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’