‘Երևանյան կրիմինալն ու Վովա Գասպարյանը’

1104

Մայիսի 5–ի Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունը կրկին «տասովկաների» մեջ է։ Խնդիր է դրված ցանկացած գնով կյանքի կոչել՝ «Երևանը չհանձնելու» ՀՀԿ–ական օպերացիան։ Անգամ, եթե դրա գինը ոստիկանության և կրիմինալի ուս–ուսի տված աշխատանքն է։ 

Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլամիդիր Գասպարյանը, որը իր վրա է վերցրել «Տարոն–2013» ընտրությունների ստվերային կոորդինացիան, առաջիկա օրերին հայաստանյան ազատազրկման վայրերից ազատ է արձակելու մոտ 500 հանցագործ, թմրամոլ, նարկոդիլլեր ու խուլիգան, որոնցից յուրաքանչյուրն իր թաղում պետք է կցվի ՀՀԿ թեկնածուին՝ Երևանի քաղաքապետ դարձնելու օպերացիային։ Ավելին, բանտերում կալանավորներ ունեցող բոլոր ընտանիքները այս օրերին կանչվում են Ոստիկանության բաժիններ և վերջիններիս հետ կնքվում է հանցավոր համաձայնություն՝ կալանավորի ազատման դիմաց ՀՀԿ–ի օգտին ողջ հարազատությանը մոբիլիզացնելու խոստում:
Ակնհայտ է մի բան՝ գործող իշխանությունը հասկանում է, որ միայն փողը, ինչին ինքը մշտապես ապավինում է, այս անգամ կարող է բավարար քվե չապահովել, հատկապես, որ փողը Երևանում միշտ չէ, որ առաջնային գործոն է եղել, ուստի որոշել են «մարտի հանել» իրենց ողջ ռեզերվը՝ հանցագործ կրիմինալով հանդերձ։

Վարդան Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Չեխիայի ազգային հավաքականի ժամանակացույցը Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Հրայր Թովմասյանի հայտարարությունը ընդամենը բարբաջանք է’