‘Երևանում կկայանա «Խաղաղության ձայներ» խորագրով երաժշտական փառատոն’

786

Հունիսի 6-ին Երևանի Սիրահարների այգում տեղի է ունենալու «Խաղաղության ձայներ» էքսպերիմենտալ երաժշտության փառատոն: Այսօր` հունիսի 4-ին, փառատոնին մասնակից հինգ երկրների (Հայաստան, Լեհաստան, Վրաստան, Թուրքիա և Միացյալ Թագավորություն) ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին  փառատոնի անցկացման նպատակը:

Ըստ բանախոսների` փառատոնի նպատակն է, մասնավորապես, երաժշտության միջոցով տարածել խաղաղության մշակույթը Եվրոպայում և նպաստել հակամարտությունների կարգավորմանը: Կարևորելով երիտասարդության դերն ու գնահատելով նրա մեծ ներուժը` փառատոնը նպատակ ունի համախմբելու համամարդկային արժեքներ կրող երիտասարդներին խաղաղության գաղափարի շուրջ, նրանց գործունեության հարթակ տրամադրելու և աջակցելու նրանց միջև հետագա համագործակցության հաստատմանը:

Միացյալ թագավորությունը ներկայացնող Փաուլ Քոննոլին տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում 5 երկրների ներկայացուցիչները հանդես կգան էքսպերիմենտալ երաժշտական կատարումներով:  Երաժշտությունը հեղինակային է` ռոք երաժշտությունը միախառնվել է լեհական ազգային երաժշտության ու իռլանդական ելևէջների հետ: 
Փառատոնին Հայաստանը ներկայացնելու է «Էքսիդաս» խումբը, որը  ռեգի ոճի երաժշտություն է կատարում:

Նախորդ հոդվածը‘12,5 մլն դրամ է հափշտակվել եկեղեցի կառուցելու ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Մուրսիի դեմ բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 32 մարդ է զոհվել’