‘Երևանում կկայանա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը ‘

1048

Հուլիսի 15-17-ը «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը, որն ամենամյա միջոցառում է և նպատակ ունի աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությունը և համարտադրությունը:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, մասնակցության համար ներկայացված 24 նախագծերից 14-ը ընտրվել են ներկայացվելու և մրցելու զարգացման երեք դրամաշնորհների (€5,000, €3,500, €3,500) համար:

Անցած տարի ՌԱՍ մասնակից Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմն արժանացավ «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ ՄԿՓ Հայկական համայնապատկեր ծրագրի գլխավոր մրցանակին: 2012թ. ՌԱՍ ֆորումի մասնակից և մրցանակակիր «Ցեղը» (ռեժ.`Միրոսլավ Սլաբոշպիցկի) ուկրաինական ֆիլմը Կաննի ՄԿՓ-ի Քննադատների շաբաթ ծրագրում արժանացավ երեք մրցանակի: Ֆիլմը ներառված է «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ ՄԿՓ-ի միջազգային մրցութային ծրագրում:

Հավելենք, որ ՌԱՍ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Արևելյան Գործընկերության «Մշակույթ» ծրագրի միջոցով և իրականացվում է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա), Cinema Art Centre Prometheus (Վրաստան) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Հայաստան) հետ համատեղ:

Նախորդ հոդվածը‘Գերմանիային հավաքականի 7 ֆուտբոլիստներ հիվանդացել են գրիպով’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները որդեգրում են «էշ, մի սատկի՝ գարուն կգա» քաղաքականությունը’