‘Երևանում շուռ է եկել թիվ 43 երթուղայինը. կան տուժածներ’

902

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.08-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջ եւ Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Գազել» մանկիշի Տ 0441 պետհամարանիշի ավտոմեքենան (պատկանում է թիվ 43 երթուղուն) կողաշրջվել եւ բախվել է կայանված «Պեժո 407» մակնիշի 33 AR 340 պետհամարանիշի ավտոմեքենային: Մինչեւ փրկարարների եւ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Գազել» մանկիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 1963 թ. ծնված Մարինե Աբրահամյանը, 1999 թ. ծնված Սարգիս Հակոբյանը, 1962 թ. ծնված Գագիկ Պապյանը, 1952 թ. Լեւոն Գրիգորյանը,1990 թ. Լիլիթ Մարտիրոսյանը, 1981 թ. Նուշիկ Գասպարյանը,1990 թ. ծնված Արեքնազ Աբրահամյանը, 1991 թ. ծնված Զեփյուռ Բաբյանը եւ 1956 թ. ծնված Հայկ Ավետիսյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Լ. Գրիգորյանը, Լ. Մարտիրոսյանը, Ն. Գասպարյանը, Ա. Աբրահամյանը, Զ. Բաբյանը եւ Հ. Ավետիսյանը ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել, իսկ Ս. Հակոբյանը տեղափոխվել է «Աուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Նախորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ’
Հաջորդ հոդվածը‘Լրջագույն չարաշահումներ ջրօգտագործողների ընկերություններում ‘