‘Երևանում պղծել են Մովսես Գորգիսյանի արձանը’

1472

Պղծել են Երևանի Շիրակի փողոցում գտնվող ազգային հերոս Մովսես Գորգիսյանի արձանը: Անհայտ քաղաքացին ներկով անպարկեշտ խոսքեր ու հայհոյանքներ է գրել Գորգիսյանի կիսանդրու ներքևի հատվածի վրա: Թաղամասի բնակիչները դա նկատել են վաղ առավոտյան և նրանից մեկը դիմել է ոստիկանության բաժին:

News.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ դեռ չեն հայտնաբերել վանդալին և հավելել, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Կիեւյան բախումները. Ֆոտոշարք ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ` Ազատության հրապարակում, կառավարության հրաժարականի պահանջ` ԱԺ-ում ‘