ԶԱԷԿ-ի անվտանգությունը․ Պուտինի և Մակրոնի զրույցը

272

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը կիրակի տեղեկացրել է, որ նիկոլաևո-կրիվոռոգյան և խարկովյան ուղղություններում սեպտեմբերի 6-ից 20-ը Ուկրաինայի կորուստները կազմել են ավելի քան չորս հազար զոհ, 8 հազար վիրավոր։

Խարկովի մարզում ՌԴ ԶՈՒ-ի հարվածները խոցել են նաև օտարերկրյա վարձկանների տեղակայման վայրը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ տեղեկացված է ուկրաինական ուժերի հակահարձակման մասին, սակայն հրաժարվել է մեկնաբանել՝ նշելով, որ իրավիճակը դեռևս զարգացման ընթացքի մեջ է։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի կորցրած քաղաքները խարկովյան ուղղության վրա վերադարձվելու են, նա խոստացել է կոնկրետ արդյունքներ մոտ ժամանակներս։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Նախագահները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում՝ շեշտը դնելով Զապորոժյան ԱԷԿ-ի անվտանգության ապահովման վրա, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ. Արթուր Ալեքսանյանը կպայքարի իր չորրորդ ոսկե մեդալի համար
Հաջորդ հոդվածըԷրդողանը Պուտինին կրկին կառաջարկի հանդիպել Զելենսկու հետ