Էրդողանը Պուտինին կրկին կառաջարկի հանդիպել Զելենսկու հետ

221

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սամարղանդում ծրագրված հանդիպման ընթացքում կրկին նրան կառաջարկի հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։

«Պուտինի և Էրդողանի հանդիպման ամենակարևոր թեման կլինի իրադրությունն Ուկրաինայում։ Էրդողանը իր ռուսաստանցի գործընկերոջը կտեղեկացնի, որ Թուրքիան բոլոր ջանքերը կշարունակի գործադրել պատերազմը դադարեցնելու և հասնելու կրակի կայուն դադարեցման՝ միջնորդական նախաձեռնությունների շրջանակներում։

 Նախագահ Էրդողանը, որը կկրկնի իր առաջարկը՝ Թուրքիայում առաջնորդների հանդիպումն անցկացնելու վերաբերյալ, շեշտը կդնի դիվանագիտական որոշման վրա։ Սպասվում է, որ  Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունը նույնպես կլինի երկու առաջնորդների հանդիպման օրակարգում»,- հաղորդել է Hurriyet պարբերականը։

Նաև նշվում է, որ օրակարգի կարևոր կետերից կլինի «հացահատիկի միջանցքի» աշխատանքը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶԱԷԿ-ի անվտանգությունը․ Պուտինի և Մակրոնի զրույցը
Հաջորդ հոդվածըԱլկարասը հաղթեց Ռուուդին եւ նվաճեց US Open-ի տիտղոսը