Զախարյանը ձմռանը չի տեղափոխվի «Չելսի»

222

Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ձմռանը չի տեղափոխվի «Չելսի», հայտնում է PA Media-ն։

Չնայած լոնդոնյան ակումբի հետաքրքրությանը, տրանսֆերն այս ձմռանը չի կայանա: Գործարքին շարունակում են խոչընդոտել հակառուսական պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, «Չելսին» կշարունակի հետևել Արսենին:

Արսեն Զախարյանը վերջին տրանսֆերային պատուհանում մոտ էր լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն, սակայն գործարքը հնարավոր չեղավ իրագործել։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» հիմնական կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածըՍկալոնին ընտրություն է կատարել Մեսսիի և Մարադոնայի միջև
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը