Սկալոնին ընտրություն է կատարել Մեսսիի և Մարադոնայի միջև

259

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի միջև։

«Ես կընտրեմ Մեսսիին, որի հետ հատուկ հարաբերություններ ունեմ։ Նա լավագույնն է պատմության մեջ, չնայած Մարադոնան նույնպես հիանալի էր։ Մեսսիին մարզելը հեշտ է։ Տեխնիկական մակարդակով նրան հնարավոր չէ փոխել, բայց երբեմն ճնշում է գործադրվում պրեսինգի և հարձակման ժամանակ խաղալու առումով»,- Սկալոնիի խոսքն է մեջբերել Sport.es-ը։

Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսին՝ Սկալոնիի գլխավորությամբ, դարձել է ԱԱ 2022-ի չեմպիոն։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյան․ Հույս ունեմ՝ կնվաճեմ 5-րդ սուպերգավաթս
Հաջորդ հոդվածըԶախարյանը ձմռանը չի տեղափոխվի «Չելսի»