Զախարովան գնահատել է Բայդենի «թխվածաբլիթները» Տիխանովսկայայի համար

622

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնական մեկնաբանություն է արել Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայային ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից թխվածքաբլիթներ մատուցել վերաբերյալ։

«Տիխանովսկայան պատմել է, որ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո Բայդենը հետ է եկել ու իրեն տվել է «թխվածքաբլիթներ Սպիտակ տնից»։ Սա ուղիղ մեջբերում է նրանից»,- Telegram-ում գրել է Զախարովան, ապա զուգահեռ անցկացրել Արկադի Գայդարի հեքիաթի հետ, երբ «այդ ժամանակ ուրախացան բուրժուինները, արագորեն Մալչիշ-Պլոխիշին ընդգրկեցին իրենց շարքերը և մի ամբողջ տակառ մուրաբա ու մի ամբողջ զամբյուղ բլիթներ տվեցին նրան։ Նստել է Մալչիշ-Պլոխիշը, խժռում է ու հրճվում» (Գայդարի հեքիաթի սյուժեի կենտրոնում օտարերկրյա զորքերի ներխուժման դիմադրության կազմակերպիչ Մալչիշ-Կիբալչիշը և դավաճան Մալչիշ-Պլոխիշն են)։

«Կանգնել է Տիխանովսկայան լրագրողների առջև ու հիացմունքով՝ հենց այդպե՛ս, պատմում է, թե ինչպես է իրեն (իր Հայրենիքի դեմ պատժամիջոցներ մտցնելու կոչ անողին) այդ կոչի հասցեատերը բլիթներ նվիրում»,- գրել է Զախարովան։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլյասկայի բնակիչներին հորդորում են տարհանվել՝ ցունամիի սպառնալիքի պատճառով
Հաջորդ հոդվածըՄակրոնը դիմել է դատարան՝ իրեն Հիտլերի տեսքով պատկերելու համար