Մակրոնը դիմել է դատարան՝ իրեն Հիտլերի տեսքով պատկերելու համար

571

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը դիմել է Տուլոնի դատարան՝ ընդդեմ ցուցապաստառի հեղինակի, որն իրեն պատկերել է բռնապետ Ադոլֆ Հիտլերի տեսքով։

««Մակրոնիայում» կարելի է ծաղրել մարգարեի հետույքը, դա սատիրա է, բայց նախագահին պատկերել բռնապետի տեսքով՝ դա աստվածանարգություն է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահին վիրավորանք հասցրած նկարիչ Միշել-Անժ Ֆլորին։

Նա ցուցապաստառի վրա Մակրոնին պատկերել է նացիստական համազգեստով, բնորոշ բեղիկներով ու սանրվածքով, ինչպես նաև  սվաստիկայի նման ոճավորված LREM հապավումով , որը  Ֆրանսիայի նախագահի ստեղծած «Առա՛ջ, Հանրապետություն» քաղաքական կուսակցության կարճ անվանումն է։ Պաստառի վրա մակագրություն կա՝ «Հնազանդվե՛ք, պատվաստում ստացե՛ք»։

Այդ կերպ Ֆլորին իր բողոքն է արտահայտել Covid-19-ի սահմանափակումների դեմ։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովան գնահատել է Բայդենի «թխվածաբլիթները» Տիխանովսկայայի համար
Հաջորդ հոդվածըԵլքը գտավ Արմենը