Զախարովան երգի բառերով է պատասխանել Բայդենին

412

ԱՄՆ-ում ինֆլյացիայի պատճառների մասին նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները կարելի է մեկնաբանել հանրահայտ երգի բառերով․ «Առաջին պատճառը՝ դու ես, իսկ երկրորդը՝ քո բոլոր երազանքները» ( «Первая причина – это ты, а вторая – все твои мечты» ), հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դրանից առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե ինֆլյացիան ԱՄՆ-ում ռեկորդներ է խփում «համավարակի և Ռուսաստանի պատճառով»։ «Ինֆլյացիայի համար հիմնականում մեղավոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել էր Բայդենը։

«Կոմպոզիտոր և երգիչ Իգոր Նիկոլաևի երգը, կարծում եմ, հրաշալի պատասխանում է նախագահ Բայդենին, թե ով է այս ամենի պատճառը, և ինչ է նրա հետ կատարվում»,- Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է Զախարովան։

Դիվանագետի կարծիքով՝ ԱՄՆ տնտեսության ազատական մոդելը սպառել է իրեն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԴատարանն արգելել է զբոսանավը դուրս բերել նավահանգստից
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Զելենսկին ադեկվատ չէ