Զախարովա․ Զելենսկին ադեկվատ չէ

399

Վլադիմիր Զելենսկու ոչ ադեկվատ վիճակի վրա Եվրամիությունում չեն զարմանում, Sputnik ռադիոյի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա պատմել է, որ ԵՄ երկրներից մեկի դեսպանի հետ զրուցելիս նրա ուշադրությունն է հրավիրել, որ «փլուզման եզրին հայտնված երկրում իշխանության ղեկին նման կախվածություններ ունեցող մարդու առկայությունն անթույլատրելի է»։

Զախարովան նշել է, որ եթե քաղաքական գործիչները ղեկավարում են խնդիրներ չունեցող երկիր և այնպիսի քաղաքական ֆիգուրի դեր են կատարում, որը չի ազդում անվտանգության, պաշտպանական քաղաքականության և տնտեսական վերափոխումների վրա, ապա «դա հնարավոր է՝ եթե այդպես է նրանց դուր գալիս»։

Մինչդեռ Ուկրաինայում լրիվ այլ վիճակ է, այդ երկիրը գլոբալ ճգնաժամի կիզակետում է, շեշտել է Զախարովան։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովան երգի բառերով է պատասխանել Բայդենին
Հաջորդ հոդվածըԳագլոև․ ՌԴ–ին միանալը օսեթների դարավոր երազանքն է