Զախարովա․ Բուլղարիայով իմ թռիչքի արգելքը «վտանգավոր հիմարություն է»

191

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «վտանգավոր հիմարություն» է անվանել Բուլղարիայի իշխանությունների որոշումը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավովի օդանավին արգելելու թռչել այդ երկրի օդային տարածքով, եթե Զախարովան այդ օդանավում լինի։

«Խոսքը ոչ թե սոսկ հիմարության, այլ  Բուլղարիայի իշխանական կառույցներում ինչ-որ մի բանսարկուի վտանգավոր հիմարության մասին է,- Telegram-ալիքում գրել է Զախարովան։- Բանն այն է, որ օդային հաղորդակցության կանոնները կարգավորում է միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թ․ Չիկագոյի կոնվենցիան։ Այն սահմանում է, որ պետության տարածքի անվան տակ պետք է հասկանալ «ցամաքային տարածքները և դրանց հարող տարածքային ջրերը»։ Օդային տարածությունը «տարածք» տերմինի մեջ չի մտնում»։

Զախարովան պարզաբանել է, որ դրա հետ կապված՝ «Եվրամիության անօրինական պատժամիջոցները չեն կարող տարածվել այն անձի՝ օդանավով անվայրէջք թռիչքի վրա, որին արգելված է մուտքը տվյալ պետության տարածք»։ Նրա խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ պետության իշխանությունները արգելել են օդում լինել ոչ թե օդանավը, այլ նրա մեջ գտնվող մարդուն, որովհետև, Բուլղարիայի դիվանագիտական գերատեսչության նոտայի համաձայն՝ ՌԴ ԱԳՆ օդանավին թույլատրվել է թռիչքը։

Նախորդ հոդվածըԼավրովի օդանավը Սկոպյե է ժամանել Հունաստանի, այլ ոչ թե Բուլղարիայի տարածքով
Հաջորդ հոդվածըՌոնալդուի դեմ դատական հայց է ներկայացվել ԱՄՆ-ում