Լավրովի օդանավը Սկոպյե է ժամանել Հունաստանի, այլ ոչ թե Բուլղարիայի տարածքով

269

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը  ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե՝ մասակցելու ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների Խորհրդին։

Նախարարական օդանավի երթուղու երկարությունը մոտավորապես 4 հազար կմ է, թռիչքը տևել է մոտավորապես հինգ ժամ։

Լավրովի օդանավը Հյուսիսային Մակեդոնիա թռչելու ճանապարհին անցել է Թուրքիայի, ինչպես նաև Հունաստանի օդային տարածքներով, թեպետ նախկինում նախատեսված էր, որ երթուղին անցնելու է Բուլղարիայով։ Ինչպես հայտնի է դարձել ТАСС-ին, բուլղարական կողմը թռիչքը թույլ չի տվել, եթե օդանավում լինի նաև ռուսաստանյան դիվանագիտական առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բուլղարիայի ԱԳՆ-ի նոտայում, մասնավորապես ասվում է․ «Սկոպյեում վերոհիշյալ նիստին մասնակցելու թույտվությունը տրվում է  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը։․․․  ԵՄ գործող իրավունքի համաձայն՝ թույլտվությունը չի վերաբերում Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մարիա Զախարովային, որն ընդգրկված է պատժացուցակներում»։

Փորձագետների կարծիքով՝ արգելքը պատժամիջոցների հետ կապ չունի, քանի որ Լավրովն ինքն էլ ԵՄ-ի պատժացուցակում է։  «Հնարավոր է՝ պաշտոնական Սոֆիան վախենում է նույնիսկ ինքնաթիռով թռչող Զախարովայից»,- ասել է դիվանագիտական շրջանակներում ТАСС-ի զրուցակիցը։

Նախորդ հոդվածըՄասքն անհանգստանում է՝ ինչ արագությամբ է զարգանում արհեստական բանականությունը
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Բուլղարիայով իմ թռիչքի արգելքը «վտանգավոր հիմարություն է»