Զախարովա․ Ռուսաստանը նպատակ չունի պառակտելու Եվրոպան

322

Ռուսաստանի նպատակը Եվրոպան խարխլելը չէ, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

«Մենք նպատակ չունենք պառակտելու Եվրոպան։ Դա երբեք մեր խնդիրը չի եղել։ Եթե ինչ-որ նպատակ ունենք, ապա խելամտությունը միջազգային հարաբերություններ վերադարձնելն է»,- հայտարարել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ Եվրամիության անդամները նկարիչ Փիթեր Բրեյգելի «Կույրերը» կտավի հերոսներն են, որոնք «կասկածներ և առարկություններ չեն հայտնում, հարցեր չեն տալիս և չեն բողոքում, այլ խմբովին գնում են դեպի անդունդը»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ դատախազությունը դեմ է անկախ իրավաբանի ներգրավմանը
Հաջորդ հոդվածըUS Open. 42-ամյա Վինուս Ուիլյամսը պարտվեց մեկնարկում