ԱՄՆ դատախազությունը դեմ է անկախ իրավաբանի ներգրավմանը

348

Ամերիկյան իշխանությունները դեմ են անկախ իրավաբանի ներգրավմանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությանը, ասվում է դատախազության հայտարարության մեջ, որը երեքշաբթի ուղարկվել է Ֆլորիդա նահանգի Հարավային օկրուգի դաշնային դատավորի բազա։

Ավելի վաղ Թրամփի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ Մար ա Լագո կալվածքից առգրավված փաստաթղթերի հետազոտության համար  լիազոր իրավաբան նշանակելու պահանջով։

Դատախազությունը հայտարարել է, որ Թրամփի փաստաբանների միջնորդությունը «չի կարող բավարարվել մի շարք պատճառներով»։ Մասնավորապես, իշխանությունները նշում են, որ նախագահական փաստաթղթերը «նրան (Թրամփին) չեն պատկանում» և օրենքով՝ ԱՄՆ կառավարության « սեփականության, տիրապետման և վերահսկողության ներքո» են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըUS Open․ Սերենա Ուիլյամսը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Ռուսաստանը նպատակ չունի պառակտելու Եվրոպան