‘Զանգվածային ծեծկռտուք NBA-ի հանդիպման ժամանակ. Տեսանյութ’

919

Բասկետբոլի NBA-ի  առաջնության վերջին տուրում «Ինդիանա Փեյսերս» — «Գոլդեն Սթեյթ» հանդիպման վերջին քառորդում զանգվածային ընդհարում է տեղի ունեցել: Ծեծկռտուքը սկսել են «Գոլդեն Սթեյթի» հարձակվող Դեւիդ Լին եւ «Ինդիանայի» կենտրոնական Ռոյ Հիբերտը: Այնուհետեւ այդ ծեծկռտուքին միացել են մնացած բասկետբոլիստները:

Կրքերը հանդարտեցնելուց հետո մրցավարները միայն Հիբերտին են հեռացրել դաշտից՝ նրան համարելով միջադեպի հիմնական մեղավոր: Եվս մի քանի խաղացողի տեխնիկական տուգանք են տվել: Հանդիպումն ավարտվել է «Ինդիանայի» հաղթանակով՝ 108-97:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Պատրաստ եմ ողջունել համագործակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կասի, թե ինչու չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը’