‘Զավեշտալի միջադեպ ԱԺ-ում. Պատգամավորները հանում էին պիջակները. Ա1+’

1731

«Ա1+»-ի փոխանցմամբ, այսօր զավեշտալի քննարկում է տեղի ունեցել ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում։ Հիմնական բանավիճողը պատգամավոր Հրանտ Բագրատյանն էր։ Նրա եւ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի միջեւ երկար բանավեճ սկսվեց երաշխիքային հիմնադրամների հարցի քննարկման ժամանակ։ 

Նշենք, որ 2014 հունվարի 1-ից պարտադիր կուտակային համակարգի անցնելու դեպքում երաշխիքային հիմնադրամները պետք է ապահովեն գումարների անվտանգությունը, այսինքն՝ ֆոնդերի կառավարիչների հնարավոր սնանկացման կամ խնդիրների դեպքում նրանք պետք է վերադարձնեն քաղաքացիների գումարները։ Այդ նպատակով ֆոնդերի կառավարիչները պետք է տարեկան մուծեն որոշակի շահութահարկ։ Հենց այս կետին էր դեմ Հրանտ Բագրատյանը։ Նա, կայքի փոխանցմամբ, բանավեճի մեջ մտավ Այվազյանի հետ՝ փորձելով ապացուցել իր իրավացիությունը։ Այվազյանն էլ սրտնեղեց: Բանավեճն այնքան թեժացավ, որ Բագրատյանը կտրուկ վեր կացավ տեղից, բոլորին թվաց, թե նա լքելու է սենյակը, բայց նա ընդամենը պիջակն էր հանում։ Դրան հետեւեց Վարդան Այվազյանի համարժեք քայլը՝ նա նույնպես ծիծաղելով վեր կացավ եւ սկսեց հանել իր պիջակը։ Պատգամավորները այս հարցով զեկուցող Ֆիննախին դիմեցին՝ կոչ անելով նրան եւս հանել իր պիջակը: 

Նախորդ հոդվածը‘Դումայի պատգամավոր. Հայաստանը լուծում է ՄՄ անդամակցությանն առնչվող հարցերը’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» 2 տարով պայմանագիր է կնքել հայ կիսապաշտպանի հետ’