‘Զատուլին. Թուրքիան ոչ մի առիթ չունի Մաքսային միությանն անդամակցելու համար’

785

Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ իր առաջարկությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրեն սատարած բելառուս պաշտոնակցի օրինակով իր համար բարենպաստ պայմաններ է վաստակում, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը: «Մեծ գաղտնիք չէ, որ Ղազախստանը, իրականում, համագործակցում է Ադրբեջանի հետ նավթի և գազի հարցերում: Ընդ որում Նազարբաևը որոշ թերահատությամբ է ընդունել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը: Ադրբեջանի համար դա, անկասկած, վատ նորություն էր այն առճակատման ոգով, որն այսօր փաստացի առկա է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Սակայն, վերջին հաշվով, հաղթեց Վլադիմիր Պուտինը: Քանզի թե Նազարբաևը, թե Լուկաշենկոն, ով նույնպես առանձին հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, թեկուզ` Բելառուսի պարտքերն Ադրբեջանի հանդեպ, ստիպված էին հրապարակավ ողջունել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը», — հայտարարել է Զատուլինը: «Միևնույն ժամանակ Թուրքիան ոչ մի առիթ չունի Մաքսային միությանն անդամակցելու համար, բացի այն, որ արդեն սկսել է հոգնել ԵՄ անդամակցության հերթում սպասելով: Պատկերացնել, թե Թուրքիան ցանկություն կունենա անդամակցել Մաքսային միությանը, նույնքան դժվար է, ինչպես այն, որ ՆԱՏՕ-ում ի հայտ գա Ռուսաստանին իրենց դաշինքում ըննդգրկելու ցանկություն»,- հայտարարել է նա:

Նախորդ հոդվածը‘Դաշնակցությունը երթ կանի ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ-ը մեկնաբանում է ОРТ-ի կիրակնօրյա ռեպորտաժում հնչած տեղեկատվությունը’