‘Զարուհի Փոստանջյան. ԵԽԽՎ-ն թույլ չի տա ‘

373

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանին հեռացնելու վերաբերյալ որոշումը բխում է ոչ թե խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանից, այլ` Սերժ Սարգսյանից, այսօր մամլո ասուլիսի ժամանակ նման համոզմունք է հայտնել Զարուհի Փոստանջյանը: Այս մասին հաղորդում է Արմինֆո գործակալությունը:

Փոստանջյանը հայտարարել է, որ արդեն դիմել է ԵԽԽՎ համապատասխան ատյաններին պատվիրակության կազմից իրեն հեռացնելու Հայաստանի իշխանությունների որոշման առնչությամբ: Նրա խոսքով, դեռևս Հովիկ Աբրահամյանը պատվիրակության կազմից իրեն հեռացնելու պաշտոնական ընթացակարգ չի սկսել: «Հենց որ լինեն պաշտոնական քայլեր, կլինի նաև պաշտոնական պատասխան ԵԽԽՎ-ից, քանի որ այդ հարցով արդեն զբաղվում է այդ կազմակերպության Բյուրոն և Կանոնադրական հանձնաժողովը»,- նշել է Փոստանջյանը:

Նախորդ հոդվածը‘ Երիտասարդ կոմպոզիտորները կոչ են անում քվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները մի նպատակ ունեն. Տիգրանին մեղավոր ճանաչելով՝ համաներմամբ ազատ արձակել ‘