‘Իշխանությունները մի նպատակ ունեն. Տիգրանին մեղավոր ճանաչելով՝ համաներմամբ ազատ արձակել ‘

1126

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կայացած Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիսների գործով դատական նիստի ժամանակ դատավոր Եվա Դարբինյանը կրկին հանրությանն ապացուցեց, որ ընթացող դատավարությունը ոչ թե օրինական ճանապարհով մեղավորներին հայտնաբերելու և պատժելու նպատակ է հետապնդում, այլ ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Բաղրամյան 26-ի կողմից կազմակերպված հերթական բեմադրություն:

Ներկաներից շատերն այսօր հույս ունեին տեսնել, թե ինչպես է Տիգրան Առաքելյանը լքում դատարանի դահլիճը առանց ձեռնաշղթաների: Սակայն դատավարության ժամանակ, անցնելով բոլոր հնարավոր սահմանները՝ դատավորը ոչ միայն անօրինական որոշմամբ մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած երկու հիմնավոր փաստերը, որոնց ընդունումը կարող էր բեկում մտցնել դատական գործընթացում, այլ նաև անտեսեց փաստաբան Շուշանյանի կողմից ներկայացվելիք միջնորդությունը՝ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման պահանջով:

Ամենաուշագրավ փաստն այն էր, որ դատի մեկնարկից անմիջապես հետո դատավորը պահանջեց ներկայացնել միայն փաստերին և ապացույցներին առնչվող միջնորդություններ, որոնց քննարկումից հետո անմիջապես լքեց դատական դահլիճը, թեև փաստաբան Շուշանյանը դեռևս չէր ներկայացրել կալանքի փոփոխմանը վերաբերող միջնորդությունը, որում առկա էին նոր հանգամանքներ: http://ilur.am/news/view/19325.html : Ավելին,Եվա Դարբինյանը կոչ արեց փաստաբանին համբերել և դեռ չներկայացնել այն:

Իրար հաջորդող մի քանի դատերի ընթացքում դատավորը պարբերաբար մերժում է պաշտպանական կողմի միջնորդությունները՝ առանց որևէ պատշաճ բացատրության, սակայն վերջին դատական նիստում նմանատիպ պահվածքը դուրս էր բոլոր կաննոներից, ինչպես նաև ապացուցում է այն, որ իշխանությունների հիմնական նպատակը որքան հնարավոր է շուտ Տիգրան Առաքելյանին մեղավոր ճանաչելն է և ապա համաներում կիրառելով՝ ազատ արձակելնը: Սա մի միջոց է, որով ոստիկանությունը ներկայացվում է որպես տուժող կողմ, իսկ ակտիվիստները, մեղավոր ճանաչվելով չկատարած հանցագործության մեջ՝ ազատ են արձակվում: Այսպիսով, ծրագիրը չափազանց պարզ է  մտածված:

Այսպիսով, դատարանի կողմից կրկին անտեսվեցին օրենքի այնպիսի ակնհայտ խախտումներր, ինչպիսիք են վկա Հրանտ Միրիջանյանի կողմից առաջին ատյանին տրված ցուցմունքները և հենց նույն անձի կողմից իր ցուցմունքերի կեղծ լինելու հաստատումը և տուժող Տիգրան Ավետիսյանի նկատմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննության նշանակումը: Հիշեցնենք, որ վկա Հրանտ Միրիջանյանը առաջին ատյանի  դատարանի դահլիճ է բերվել ակնհայտ բռնությամբ, ինչպես նաև դատարանի դահլիճում Միրիջանյանի մայրը խնդրանք է ներկայացրել դատավորին միջոցներ ձեռք առնել՝ իր տղային ոստիկանական ձեռքերից դուրս բերելու նպատակով: Ավելին,  «Չորրորդ Իշխանություն» թերթին տրված հարցազրույցում վկան հաստատել է այն փաստը, որ իրեն պարբերաբար բռնի ուժով բերում են դատարան՝ վկայություն տալու այնպիսի գործերում, որոնց հետ նա ընդհանրապես առնչություն չունի:

Բացառություն չի կազմում նաև Տիգրան Առաքելյանի դատական գործը, որտեղ ՀԱԿ ակտիվիստը հայտարարեց, որ երբ Հրանտ Միրիջանյանին հարցրել են, թե ինչ հագուստով է եղել դեպքի վայրում, նա պատասխանել է, որ կարծես թե ձմեռային բաճկոնով, ինչն անհնար էր օգոստոս ամսին: Սա ևս վկայում է, որ վկան ընդհանրապես չի գտնվել բախման վայրում, և գոյություն ունեն բավարար հիմքեր՝ վկայի ցուցմունքները կասկածի տակ դնելու առումով:

Դատարանը, սովորության համաձայն, անտեսեց ակնհայտ իրական փաստերը, կեղծ վկայության իրողությունը և ոստիկանության կողմից իրականացված բռնությունը վկայի նկատմամբ՝ կայացնելով Սերժ Սարգսյանի կողմից թելադրված հերթական ապօրինի որոշումը և աչք փակելով օրենսգրքի վրա, հետևեց ոչ լեգիտիմ իշխանությունների հրամանին:

Մարիամ Մուրադյան 

Նախորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյան. ԵԽԽՎ-ն թույլ չի տա ‘
Հաջորդ հոդվածը‘Լֆիկը՝ հուշարձանի մասին. «Ի՞նչ տարբերություն, էն ժամանակ նենց էր, հիմա՝ սենց ա» (տեսանյութ)’