‘Զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է. «ՉԻ»’

1763

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին: Վերջինս հատուկ ուշադրություն է դարձրել Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներին:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Երևի քչերը գիտեն, թե իրականում ինչով է պայմանավորված Նարեկ Սարգսյանի հետաքրքրությունը Ստեփանակերտի ճարտարապետության նկատմամբ: Բանն այն է, որ Ստեփանակերտի գլխավոր հատակագծի հեղինակը նույնպես Ալեքսանդր Թամանյանն է: Իսկ դա նշանակում է, որ այդ քաղաքի գլխին նույնպես սև ամպեր են կուտակվում՝ Նարեկ Սարգսյանը կարող է ցանկացած պահի «Թամանյանի արխիվում նոր գծագրեր հայտնաբերել» և ավերել Ստեփանակերտը: Չնայած՝ այս դեպքում նա պիտի շատ զգույշ լինի, Ստեփանակերտն ավերելու վերջին փորձերն արել են ադրբեջանցիները՝ 1993-ին, երբ Աղդամից հրետակոծում էին քաղաքը, ու արդյունքում՝ Աղդամում քարը քարին չմնաց: Այնպես որ՝ ԼՂՀ մայրաքաղաքի «գլխավոր հատակագծի արդիականացումը» կարող է անպատիժ չմնալ:

Նախորդ հոդվածը‘Անծրագիր, գոյատևման բյուջե. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետը եղբորը 97 մլն-ի գործ է տվել’