‘«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետը եղբորը 97 մլն-ի գործ է տվել’

1685

— Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ նրա եղբայրը` Նաիրի Սահակյանը, հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչների կողմից ուսումնասիրվում է մարզպետարանի աշխատակիցների՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով հարուցված քրեական գործը:

 «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Վերին Բազմաբերդի, Եղնիկ, Նոր Եդեսիա եւ Ուջան համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթ է հայտարարել: Արդյունքում հաղթել է «Ես եւ նա» ՍՊԸ-ն: Ըստ պետռեգիստրի՝ այդ ընկերության հիմնադիրը Նաիրի Սահակյանն է, որը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է:

Ըստ թերթի աղբյուրների՝ «Ես եւ նա» ընկերությունը, որն իրականացրել է դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, կասկածվում է չարաշահումներ թույլ տալու մեջ, քանի որ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են առհելի գումարների կորուստներ:

Հենց այդ կորուստների փաստն էլ առիթ է դարձել, որ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչները պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով քրեական գործ հարուցեն` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության կամ պետության օրինական շահերին հակառակ օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը նշված մրցույթում հաղթած «Ես եւ նա»  ընկերությանը, ասել է թե՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը` Նաիրի Սահակյանին, հատկացվել է  97 միլիոն դրամ` դպրոցների հիմնանորոգման աշխատանքները կատարելու համար: Իսկ թե տրամադրված գումարից որքանն  է նպատակին ծառայել եւ որքանն է անհետացել, պետք է պարզի քննությունը:

Մինչ այդ, օրերս Արագածոտնի մարզպետից պահանջել են տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա «Ես եւ նա» ընկերությունը մրցույթի հաղթող է ճանաչվել, ինչպես նաեւ՝ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների վերահսկման վերաբերյալ փաստաթղթերը: Ասել է թե՝ քննիչները փորձում են պարզել՝ արդյո՞ք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ըստ պատշաճի հետեւել է իր եղբոր հետ կնքված 97 մլն դրամ արժողությամբ գործարքի կատարման ընթացքին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հաստատեց, որ իր եղբոր ընկերությունը հաղթել է իրենց մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթում եւ իրականացրել դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Սակայն, ըստ մարզպետի, որեւէ գումարի կորուստ չի եղել:

-Պարո՛ն Սահակյան, ճի՞շտ է, որ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչները պաշտոնական լիազորությունները չարաշահելու հետ կապված քրեական գործ են քննում:

-Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, որ կարողանան գործ սարքեն:

-Այդ դեպքում ինչո՞ւ են Ձեզանից այս ողջ պրոցեսի հետ կապված փաստաթղթեր պահանջել:

-Մարդիկ իրավունք չունե՞ն մարդկանցից փաստաթուղթ պահանջելու, սա պետություն է:

-Բայց պահանջել են, որ հասկանան, թե ինչ եք կոծկում:

-Չեն պահանջել:

-Քիչ առաջ ասում էիք, որ պահանջել են, հիմա պահանջե՞լ են, թե՞ ոչ:

-ՉԷ՛:

-Դուք ինքներդ հետեւե՞լ եք, թե ինչպես է Ձեր եղբոր ընկերությունն իրականացնում աշխատանքները:

-Իհարկե, ամեն ինչ անցել է նորմալ:

-Իսկ եթե հաստատվի, որ թերություններ են եղել, գումարի կորուստներ են եղել, չե՞ք վախենում քրեական պատասխանատվությունից:

Նախորդ հոդվածը‘Զգուշացեք, Նարեկ Սարգսյանն է. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Վայքի քաղաքապետն այսօր մարզպետ կդառնա’