Զելենսկին կոչ է արել խուճապի չմատնվել

328

Երեկ երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել ուկրաինացիներին հասցեագրված տեսաուղերձով՝ Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության կապակցությամբ։

Զելենսկին ասել է, թե առաջին օրը չէ, որ նման սպառնալիք կա, նա ուկրաինացիներին հորդորել է խուճապի չմատնվել ու չտագնապել։

«Ըստ էության՝ սա նորությո՞ւն է։ Մի՞թե սա իրականություն չէ արդեն ութ տարի, մի՞թե ներխուժումը չի սկսվել 2014 թվականին։ Մի՞թե պատերազմի սպառնալիքը նոր է հայտնվել։ Այդ սպառնալիքն առաջին օրը չէ, որ առկա է և հիմա չի ավելացել։ Ավելացել է դրա շուրջ աղմուկը»,- հայտարարել է Զելենսկին։

Նա հավաստիացրել է, որ երկրում իրավիճակը վերահսկվում է, Ուկրաինան պատերազմ չի ցանկանում, բայց պետք է միշտ պատրաստ լինի դրան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» կհեռացնի Ուսման Դեմբելեին հիմնական կազմից
Հաջորդ հոդվածըԲայդենը սպառնում է Պուտինին