Բայդենը սպառնում է Պուտինին

382

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ լարվածության սաստկացման դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այնպիսի պատժամիջոցներ են սպասվում, որ նա «երբևէ չի տեսել»։

Բայդենի կարծիքով՝ ռուսաստանյան իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացրել իրենց հետագա գործողությունների մասին, և Պուտինի առջև ընտրություն է դրված՝ դիվանագիտություն կամ դիմակայություն։

«Կարծում եմ՝ նա կսկսի գործել, նա պետք է ինչ-որ բան անի»,- ասել է Բայդենը նախագահի պաշտոնում իր մեկամյա աշխատանքի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Ուկրաինա ներխուժելու սպառնալիքի մասին հարցին։ Ընդ որում, Պուտինն Արևմուտքի հետ լայնածավալ պատերազմ չի ցանկանում, կարծում է Բայդենը։

Հնարավոր ներխուժումն աղետ կլինի Ռուսաստանի համար, ասել է Բայդենը։ «Եթե նրանք ներխուժեն, ապա կվճարեն դրա համար։ Նրանց բանկերը չեն կարող գործ ունենալ դոլարի հետ»,- հավելել է նա՝ խոսելով հնարավոր պատժամիջոցների մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել է, որ ԱՄՆ-ը ներխուժում կհամարի ռուսաստանցի զինծառայողների կողմից Ուկրաինայի սահմանի ցանկացած հատում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկին կոչ է արել խուճապի չմատնվել
Հաջորդ հոդվածը«Պուտինի բառապաշարում «եթե» չկա»