Զելենսկին հայտարարել է Մեդվեդչուկի ձերբակալության մասին

347

Երեքշաբթի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է Գերագույն ռադայի ձերբակալված պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի լուսանկարը․ Մեդվեդչուկն անհետացել էր ռուսաստանյան ներխուժումից անմիջապես հետո։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Մեդվեդչուկին մեղադրում է պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն աջակցելու մեջ։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջարկել է Պուտինի այդ մերձավորին փոխանակել ուկրաինացի գերիների հետ։

«Շատ խորհրդանշական է, որ հենց Տիեզերագնացության օրը ձերբակալվեց Մեդվեդչուկը։ Նա թաքնվում էր 48 օր։ Եվ ահա, վերջապես որոշել էր փախչել մեր պետության սահմաններից դուրս։ Դե ինչ, այս «տիեզերագնացի» համար, բառի վատ իմաստով, չաշխատեց նշանավոր «Գնացինք» ազդականչը»,- հայտարարել է Զելենսկին։

Պատերազմի մեկնարկից հետո արգելված «Ընդդիմադիր հարթակ- Հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Դմիտրի Մեդվեդչուկը տնային կալանքի տակ էր 2021 թ․ մայիսի 13-ից։ Ռուսաստանյան ներխուժումից քիչ անց նա անհետացել էր։

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը նշել է, որ Մեդվեդչուկին ձերբակալել են «կայծակնային և վտանգավոր, բազմաշերտ հատուկ գործողությունների» արդյունքում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե չի կարող ասել՝ որքանով է լուսանկարը համապատասխանում իրականությանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀաշտեցնել բոլոր անցյալները. ԱլիքՄեդիա
Հաջորդ հոդվածըԶախարովա․ ՌԴ-ի կողմից սպառնալիքի մասին հայտարարությունները սադրանք են