Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում իրավիճակի հնարավոր ապակայունացման մասին

408

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ երկրում կարող է նոր «մայդան» նախապատրաստվել՝ պետության ղեկավարին տապալելու նպատակով։ Ընդ որում՝ նման ապակայունացման փորձերում նա մեղադրել է Ռուսաստանին։

Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը՝ արտասահմանյան մամուլի ներկայցուցիչների հետ Ուկրաինայի նախագահի հանդիպումից հետո։

«Նման տեղեկատվություն մենք ստանում ենք մեր հետախուզությունից և մեր գործընկերներից»,- ասել է նախագահը։

Զելենսկին պնդել է, որ խոսքը ինչ-որ «Մայդան-3» գործողության մասին է, որն, իբր, նախապատրաստում է Ռուսաստանը՝ Ուկրաինայում հեղաշրջում անելու նպատակով։

Նախորդ հոդվածըԲայդենը Ճապոնիայի վարչապետին հրավիրել է 2024 թ․այցելել ԱՄՆ
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Ռուսաստանը բաց է բոլորի համար՝ բացի թշնամիներից