‘Զելենսկին մեկ օրում աշխատանքից ազատել է շրջանային վարչակազմի 71 ղեկավարի’

1887

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  երեկ պաշտոնանկ է արել շրջանային պետական վարչակազմի 71 ղեկավարի։

Համապատասխան հրամանագրերը տեղադրված են պետության ղեկավարի կայքում։

Բոլորի ազատման պատճառը նույնն է՝ «Ուկրաինայի նախագահի լիազորությունների ավարտը», այսինքն՝ երկրի հինգերորդ նախագահի՝ Պյոտր Պոռոշենկոյի։

Ավելի վաղ Զելենսկին, կառավարության համաձայնությամբ, ազատել էր մարզային պետական վարչակազմի ղեկավարների մեծ մասին և սկսել էր նոր նշանակումներ կատարել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Լոնդոնում մեկնարկում է մամուլի ազատությանը նվիրված համաժողով’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական․ Արսենալը նոր տեխնիկական տնօրեն ունի’