‘Պաշտոնական․ Արսենալը նոր տեխնիկական տնօրեն ունի’

933

Լոնդոնի «Արսենալը» նոր տեխնիկական տնօրեն ունի։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։ 

«Զինագործների» նոր տեխնիկական տնօրեն է նշանակվել Էդուն։ Բրազիլացի նախկին ֆուտբոլիստը 2001-2005 թվականների ընթացքում հանդես է եկել «Արսենալի» կազմում։ 

«Արսենալի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ Էդուն ակումբում համակարգելու է առաջին թիմի մարզչական շտաբի, ակադեմիայի աշխատանքները։ Նա նաև զբաղվելու է նոր ֆուտբոլիստների փնտրտուքներով՝ որպես ֆուտբոլային սկաուտ։ 

Հավելենք, որ Էդուն Բրազիլիայի հավաքականի համակարգում էր։ «Պենտակամպեոնները» օրեր առաջ 12 տարվա դադարից հետո հաղթեցին Կոպա Ամերիկայում։ 

 
 
 

Նախորդ հոդվածը‘Զելենսկին մեկ օրում աշխատանքից ազատել է շրջանային վարչակազմի 71 ղեկավարի’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան․ Հարձակման դեպքում Թուրքիան գործի կդնի C-400 համակարգերը’