Զելենսկի․ Դոնբասում խաղաղությունը 90 %-ով կախված է Պուտինից

618

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարավում խաղաղության ճակատագիրն ամբողջությամբ կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, և նրան կոչ է արել այդ հարցում դրսևորել «քաղաքական և մարդկային կամք»։

Զելենսկին ռուսերենով հարցազրույց է տվել «Дом» հեռուստաալիքին, որն Ուկրաինայի կառավարությունը ստեղծել է Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում, այդ թվում՝ Ղրիմում հեռարձակելու նպատակով։

Մեկնաբանելով իր նախընտրական խոստումը՝ մեկ տարվա ընթացքում ավարտել պատերազմը երկրի հարավում՝ Զելենսկին ասել է, որ ինքն ամեն ինչ անում է դրա համար, բայց, ցավոք, ամեն ինչ իրենից չի կախված։

«Ես այսօր կարծում են, -և ես դա բացարձակապես չեմ թաքցնում, և Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ գիտի իմ կարծիքը,- որ Դոնբասը վերադարձնելու, Ուկրաինայում խաղաղություն հաստատելու, մեր տարածքներն ազատագրելու հարցում հաջողությունը 90 %-ով կախված է մեկ մարդուց,- ասել է Զելենսկին՝ Պուտինի անունը չտալով։ — Եվ պետք է հստակ իմանալ, որ նա դրանով ապրում է։ Ու Դոնբասում նույնպես մարդիկ պիտի հասկանան դա։ Չպետք է ինչ-որ պատրանքներով ապրեն՝ այ եթե էսպես լիներ կամ էնպես․․․ Չկա ոչ մի «էսպես կամ էնպես»»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր. Տոկիո-2020
Հաջորդ հոդվածը2021-ի շոգ ամառը