2021-ի շոգ ամառը

921

Այս տարվա ամառը մրցանակային տեղ է զբաղեցրել գլոբալ տաքացման օլիմպիադայում և ապացուցել է, որ մոլորակը ոչ թե սառչում է, այլ տաքանում։

2021 թ․ հուլիսը երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալ է ստացել՝ աշխարհում, և արծաթ՝ Եվրոպայում որպես ամենաշոգ հուլիսը՝ դիտարկումների պատմության ողջ ընթացքում։

Եվրոպացի գիտնականները, որոնք կլիմայի փոփոխություններին հետևում են ԵՄ-ին առընթեր՝ Կոպեռնիկոսի կենտրոնում, հինգշաբթի տեղեկացրել են, որ ամառվա գլխավոր ամիսը մեկ երրորդ աստիճանով բարձր է եղել վերջին 30 տարիների միջին ջերմաստիճանից։

Ավելի շոգ են եղել միայն 2016 և 2019 թվականների ամառվա պիկերը, այն էլ՝ ընդամենը մի քանի հարյուրերորդական աստիճանով։ Իսկ Եվրոպայում 2021-ի հուլիսը զիջել է միայն 2010-ին, երբ Ռուսաստանի արևմտյան հատվածում անոմալ շոգի պատճառով Եվրոպայում միջին ջերմաստիճանի ցուցանիշները բարձրացել էին ամբողջ 1,7 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի։

Սակայն ամենևին էլ ոչ ամենուրեք էր հուլիսը անբնական շոգ․ Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում, Պորտուգալիայում և Գերմանիայում սովորականից սառն էր, իսկ որոշ վայրերում նույնիսկ ջրհեղեղներ էին։ Եվ դա ընդամենն ապացուցում է մոլորակի տաքացման տեսությունը, ասում են գիտնականները։ Նրանք վաղուց են պնդում, որ գլոբալ տաքացումը չի արտահայտվում մռայլ սառնությունը հաճելի ջերմությամբ փոխարինելով, այլ եղանակային «ճոճանակը» շոգի ու ցրտի միջև տատանելով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկի․ Դոնբասում խաղաղությունը 90 %-ով կախված է Պուտինից
Հաջորդ հոդվածըՄՕԿ-ը Ռուսաստանի պետական հեռուստաալիքներից պարզաբանում է պահանջում ԼԳԲՏ-մարզիկներին վիրավորելու վերաբերյալ