Զելենսկու նախկին զինակիցը ապշած է նրա արտաքինի և վարքագծի փոփոխություններից

611

Վլադիմիր Զելենսկին սկսել է շատ դանդաղ խոսել և շատ փոխվել է արտաքնապես։

Այսպիսի կարծիք է հայտնել «Страна.uа» պարբերականի հետ զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Բոգդանը։

«Նրա դեմքն ուրիշ է։ Եթե երկու լուսանկար վերցնենք՝ լրիվ ուրիշ մարդ է»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

Ընդ որում, Բոգդանը նշել է, որ խոսքը ոչ միայն արտաքին փոփոխության մասին է, այլև նրա խոսքի։ Նա նշել է, որ Զելենսկին երկար մտածում է նախադասություն կազմելիս, որովհետև չի կարողանում «հիշել» անհրաժեշտ բառերը։

«Եթե մարդն անկեղծ է խոսում, նա չի մտածում ամեն հաջորդ բառն ասելիս։ Նա կյանքի եռանդ չունի, նա գոհ չէ նրանից, ինչ անում է»,- եզրակացրել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը։

«Սոցիս» (Socis) սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքներով՝ հարցված ուկրաինացիների 56,6 %-ը չի պաշտպանում Վլադիմիր Զելենսկու երկորդ առաջադրումը նախագահի պաշտոնում, «կողմ» է հարցվածների 25,8 %-ը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀտոմի պապը կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը համեմատել է սատանիզմի հետ
Հաջորդ հոդվածըԲելառուսի նախագահի նախկին թեկնածուի որդին կասկածվում է ծայրահեղականության մեջ