Հտոմի պապը կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը համեմատել է սատանիզմի հետ

505

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը համեմատել է սատանիզմի դրսևորման հետ։ Այդպիսի կարծիք է նա հայտնել կոթոլիկական Ծննդյան տոներից առաջ չորս ընչազուրկ մարդկանց հետ զրույցի ժամանակ, ինչը ցուցադրվել է իտալական հանրային Canale 5 հեռուստաալիքով։

«Շատ, շատ մեծ է այն կանանց թիվը, որոնց ծեծի ու բռնության են ենթարկում տանը, այդ թվում՝ ամուսինները։ Այդ հարցն ինձ համար գրեթե սատանիստական է, քանի որ խոսքը թույլի նկատմամբ ուժի չարաշահման մասին է, որը չի կարող պաշտպանվել, կարող է ընդամենը կասեցնել հարվածները։ Դա ստորացուցիչ է, չափազանց ստորացուցիչ»,- ասել է վեհափառը չորս երեխաների գործազուրկ մոր՝ Ջովաննայի հետ զրույցի ընթացքում, որը Covid-19-ի համավարակի ժամանակ դարձել է Իտալիայում ընտանեկան բռնության բազմաթիվ զոհերից մեկը։

Հռոմի պապը բազմիցս հրապարակավ խոսել է կանանց նկատմամբ ընտանեկան բռնության մասին, ինչը համավարակի ընթացքում նկատելիորեն հաճախացել է տարբեր երկրներում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեհաստանում բողոքում են ԶԼՄ-ների մասին նոր օրենքի դեմ
Հաջորդ հոդվածըԶելենսկու նախկին զինակիցը ապշած է նրա արտաքինի և վարքագծի փոփոխություններից