‘Զեկույց անձի պաշտամունքի մասին և Խրուշչովի դերը’

1484

1956 թ. փետրվարի 24-ին «Ինտերնացիոնալի» հնչյունների ներքո ավարտվեց ԽՄԿԿ XX համագումարը:

55 երկրներից ժամանած հյուրերի համար ընդունելություն արվեց, ապա նրանց ճանապարհեցին իրենց տները: Իսկ հաջորդ օրն առավոտյան տեղի ունեցավ լրացուցիչ փակ նիստ, որում ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը ներկայացրեց «Անձի պաշտամունքի և նրա հետևանքների մասին» զեկույցը:

Զեկույցի հիմքում 1955 թ. դեկտեմբերի 31-ին նախագահության կողմից ստեղծված հանձնաժողովի նյութերն էին: Հանձնաժողովը ճշտել էր «Մեծ տեռորի» զոհերի թիվը՝ 1 միլիոն 548 հազար 366 ձերբակալված և 681 692 գնդակահարված, և նշել էր Ստալինի օրոք տարբեր հալածանքների ենթարկված մարդկանց մոտավոր ընդհանուր թիվը՝ 25 միլիոն:

ԿԿ նիստում բանավեճերն այն մասին, թե արդյո՞ք այդ թվերն արժե հրապարակել համագումարում, շարունակվեցին հինգ օր և ավարտվեցին համագումարի մեկնարկի նախօրեին:

Խրուշչովի զեկույցի մանրամասների մասին աշխարհն առաջին անգամ տեղեկացավ Reuters գործակալության մոսկովյան թղթակից Ջոն Ռետտիից, որն այդ տեղեկություններն ստացել էր իր սովետական մի ծանոթից, ինչպես հետագայում ենթադրում էր Ռետտին՝ ԿԳԲ-ի գործակալից, որն առաջադրանք էր կատարում:

«Գաղտնի զեկույցը» հրապարակվեց միայն 1989 թ., սակայն XX համագումարից անմիջապես հետո այն ուղարկվել էր բոլոր կուսկազմակերպություններին, որպեսզի բոլոր կոմունիստներն այն կարդան: Ի դեպ, ինչպես ՌԴ նախագահին կից Արխիվային վարչության նախկին պետ Ռուդոլֆ Պիխոյան է նշել՝ «ինչ է ասել Խրուշչովը XX համագումարի պատվիրակներին՝ ստույգ հայտնի չէ: Խրուշչովի զեկույցի տպագիր տեքստի և նրա բանավոր ելույթի համապատասխանության աստիճանն անհնար է որոշել»:

Ազատական մտավորականության մի ամբողջ սերունդ իրեն անվանում էր «XX համագումարի զավակ», մինչդեռ ուժեղ իշխանության և կայսերական գաղափարների կողմնակիցներն ատելությամբ են հիշում «ճաղատ կուկուռուզնիկին»:

Խրուշչովի դերն անխուսափելի ապաստալինականացման հարցում հիմնականում այն էր, որ նա դա հրապարակեց:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Քենեդի. ԻՊ-ը Քաթարի գազի համար ԱՄՆ պայքարի արդյունքն է’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’