‘Զիդանը բարկացել է «Ռեալի» ֆուտբոլիստների վրա’

1204

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չափազանց դժգոհ է մնացել իր սաների խաղից Պրիմերայի 29-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» դեմ հանդիպման ժամանակ և չի թաքցրել դա, գրում է «Marca»-ն։ Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» վերջին րոպեներին կարողացավ 2:1 հաշվով հաղթանակ կորզել ետնապահներից մեկից։

Ֆրանսիացի մասնագետը, չնայած հաղթանակին, այնքան բարկացած է եղել, որ հանդիպումից հետո նույնիսկ չի ցանկացել շփվել ֆուտբոլիստների հետ և հայտնել իր դիտողությունները։ Միայն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ է նա ասել, որ նման խաղով «Ռեալը» ոչ մի բանի չի հասնի։

Մադրիդյան ակումբն այս պահին Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է և առաջատար «Բարսելոնային» զիջում է 12 միավորով։ Իսպանիայում գործնականորեն ոչ ոք չի հավատում, որ թիմին կհաջողվի հաղթել առաջնությունում, և ակումբի միակ փրկությունը Չեմպիոնների լիգայում հաղթելն է. «Ռեալն» արդեն դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Նախորդ հոդվածը‘Վենգերը կարող է հեռանալ «Արսենալից»’
Հաջորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. 4-րդ տուրից հետո Արոնյանը 2-րդ տեղում է’