‘Զիդանը դժգոհ է Բեյլից’

1655

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ է մնացել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վարքից:

El Mundo Deportivo-ն հայտնում է, որ ուելսցին 8 ժամ գոլֆ է խաղացել, ինչը զայրացրել է մարզչին: Բանն այն է, որ Բեյլը բաց է թողել «Վիլյառեալ»-ի դեմ նախօրեին կայացած հանդիպումը` մեջքի և ոտքերի մկանների գերլարվածության պատճառով:

Զիդանի կարծիքով` գոլֆով երկարատև զբաղվելն օգտակար չի լինի ֆուտբոլիստի առողջական վիճակի համար: Տեղեկությունների համաձայն` մարզիչն արդեն հայտնել է իր դժգոհությունը Բեյլին:

Նախորդ հոդվածը‘«Գոլ+փոխանցում» համակարգով Մխիթարյանն արդեն 50 միավոր է վաստակել’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Աստված երրորդություն է սիրում. այս անգամ հաղթելու ենք եզրափակչում»’