Զիդանը մերժել է ազգային հավաքական գլխավորելու առաջարկը

265

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մերժել է Ալժիրի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը, հայտնում է L’Équipe-ը։

Ֆրանսիացի մասնագետը շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, սակայն չի ընդունել առաջարկը։ Հունվարի 24-ին Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վալիդ Սադին զբաղեցրած պաշտոնից հեռացրել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադիին։

Վերջինիս գլխավորությամբ Ալժիրի հավաքականը անհաջող ելույթներ ունեցավ դեռևս ընթացքի մեջ գտնվող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում։ Ալժիրցիները, որոնք D խմբում մրցում էին Անգոլայի, Բուրկինա Ֆասոյի և Մավրիտանիայի հետ, երկու հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և 0-1 հաշվով պարտվեցին Մավրիտանիային։

51-ամյա Զինեդին Զիդանը 2021 թվականին է հեռացել «Արքայական ակումբից» և մինչև այս պահը, չնայած մի շարք առաջարկներին, որևէ ակումբ կամ հավաքական չի գլխավորել։

Նախորդ հոդվածըԿլիմտի կտավը գնահատվել է 54 միլիոն դոլար
Հաջորդ հոդվածըԿլոպի խոստումը «Լիվերպուլի» երկրպագուներին